Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արժեքավոր աշխատություն

Արժեքավոր աշխատություն
01.11.2024 | 14:35

Լույս է տեսել ընկերոջս, բարեկամիս, ԱՐԱՄ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ եզակի ուսումնասիրությունը «Հովհաննես Թումանյանի կենսափիլիսոփայությունը» վերնագրով։

Նրա խոհուն գրիչի շնորհիվ մեր առջև հառնվում է մի նոր Թումանյան` նոր խորքով ու նոր ապրումով։

Ալեքսանյանը լայն խճանկարով ներկայացնում է 19-րդ դարի եվրոպական փիլիսոփայական ուսանելի միտքը, որի վրա բարձրանում է Թումանյանի կենսափիլիսոփայությունը։

Կարդում ես ու զարմանում, որքան պարզ է Թումանյանը և որքան խորություններ են պարփակված այդ վճիտ եղելության մեջ։

Իրավամբ, ամենամեծ խորքերը ամենավճիտ պարզությունների մեջ են։

Փաստորեն մեր գրականագիտական միտքը հարստացավ մի արժեքավոր աշխատությամբ, որտեղ դասական փիլիսոփայությունը մեզ օգնում է խորությամբ ըմբռնելու և արժևորելու հանճարեղ գրողի գիրն ու տիեզերածավալ խոկումները։

Առաջին անգամ ես գրականագիտական գիրք կարդացի, որտեղ փիլիսոփայությունը գերակշռում է բանասիրությանը։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 4015

Մեկնաբանություններ